ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Դեղին քարտն իրականում սև է եղել

Դեղին քարտն իրականում սև է եղել
04.08.2024 | 14:12

«Ժողվարչապետի» օրերս կայացած հանդիպման վերաբերյալ` այաթոլլահ Խամենեիի հետ, պետք է ասել, որ փաշինյան նիկոլը հերթական դեղին քարտը ստացավ, այս անգամ՝ Իրանի գերագույն ղեկավարից:

Նա ասել էր դրան, որ Զանգեզուրի միջանցքը հայ ժողովրդին պետք չէ, ինչը բացարձակ ճշմարտություն է, անգամ էշին հայտնի, դա պետք է Թուրքիային, Ադրբեջանին և նրանց վերադաս անգլոսաքսերին, որոնց ներխուժումը տարածաշրջան և թուրանի կայացումն Իրանը չի հանդուրժի և կկասեցնի:

Թե ինչ է ասել ամենայն հայոց խայտառակությունը Իրանի առաջնորդին՝ հայտնի չէ, քանզի իրավունք չունի ինքնուրույն մտքեր արտահայտելու, պիտի հրահանգ ստանա ամերիկյան դեսպանուհուց:

Հավելեմ, որ 114 պատվիրակությունից Խամենեին ընդունել է ընդամենը մի քանիսին, այդ թվում՝ ՀՀ «ժողվարչապետին»:

Նշանակում է՝ դեղին քարտն իրականում սև է եղել, քանի որ դրան չի ընդունել նորընտիր նախագահը, և այդ գործն իր վրա վերցրել է անձամբ այաթոլլահը: Սա շատ հատկանշական է:

Իսկ այդ ժամանակ «Նոր» Հայաստանի վերադասը նոր պայթյուն է նախապատրաստում մեր քթի տակ:

ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը Թեհրանում, ինչի պատասխանատվությունն Իսրայելն իր վրա չի վերցնում, հղի է անկանխատեսելի հետևանքներով, հատկապես եթե նկատի ունենանք, որ Իսրայելի ղեկավարությունը, որ առնվազն 60 տարի գտնվում է ամերիկյան վերահսկողության և դաստիարակության ներքո, դարձել է բացահայտ և բացարձակ տեռորիստական կազմակերպություն:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 953

Մեկնաբանություններ